Արդեն հայտնի են Պորտուգալիայում կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները։ Ինչպես և ակնկալվում էր վարչապետ Անտոնիո Կոստայի Սոցիալիստական կուսակցությունը հաղթում է: Այս մասին հայտնել է ներքին վարչակազմի նախարարությունը՝ ամփոփելով ընտրական քվեաթերթիկների 98,98 տոկոսի տվյալները:
Սոցկուսակցությունը Հանրապետության ժողովում (միապալատ խորհրդարանում) 230-ից 106 աթոռ է ստանում։ Նրան հաջորդում է Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը՝ 77 մանդատով: Ձախ դաշինքին բաժին է հասնում 19 մանդատ, Դեմոկրատական միասնության կոալիցիային՝ 12:
Պարզ է դառնում, որ Կոստայի կուսակցությունը բացարձակ մեծամասնություն չի ստանում խորհրդարանում, անարգել կառավարություն կազմելու համար: Սա նշանակում է, որ ընտրությունների արդյունքներով սոցիալիստներին հարկ կլինի փորձել ստանալ քաղաքական մեկ այլ ուժի աջակցությունը, որպեսզի հասնի Կոստայի վերընտրմանը վարչապետի պաշտոնում:

