fbpx
Քաղաքականություն

Վաղը տեղի կունենա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտել է, որ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետների համատեղ նախագահությամբ փետրվարի 27-ին Մոսկվայում տեղի կունենա աշխատանքային խմբի հերթական հանդիպումը:

«Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի 3-րդ հանդիպումը նախատեսվում է անցկացնել փետրվարի 27-ին Մոսկվայում: Այս պահին բոլոր կողմերը հաստատել են իրենց մասնակցությունը»,- ասել է Օվերչուկը:

Այս մասին փոխանցում է ՌԳ-ն:

Նշենք, որ բանակցային նման ձևաչափ երեք պետությունների ղեկավարները` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, պայմանավորվել էին ստեղծել հունվարի 11-ին անձնական հանդիպման ժամանակ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ