«Ատլետիկոյի» փոխել է «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտի անունը։ Այն այսուհետ կկոչվի «Չիվիտաս Մետրոպոլիտանո»: Այս մասին հայտնում է Libertad Digital-ը։
Ակումբն այլևս չի համագործակցում Wanda Group ընկերության հետ, իսկ «Ատլետիկոյի» նոր գործընկերն է դարձել Civitas Pacensis անունը կրող անշարժ գույքի գործակալությունը:
«Ատլետիկոն» տարեկան 10 մլն եվրո է ստանալու Civitas Pacensis-ի հետ գործակցության արդյունքում:

