Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը՝ անդրադառնալով հիմնադրամի կողմից զոհված կամ վիրավորում ստացած զինծառայողներին դրամական փոխհատուցում տալուն հայտնեց, որ զինծառայողների ապահովագրության հիմնադրամի միակ առաքելությունն՝ ապահովագրել հայրենիքի սահմանները պաշտպանելու ժամանակ զոհված և վիրավոր դարձած մեր հերոսների կյանքն ու առողջությունը։
«Եթե նրանց հետ որևէ դժբախտ դեպք տեղի ունենա, նրանք զոհվեն կամ հաշմանդամ դառնան հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ, ապա մեր հիմնադրամը նրանց ընտանիքներին կատարելու է 20 տարվա փոխհատուցում, որոնք կատարվելու են 58 մլն դրամից մինչև 82 մլն դրամ՝ կախված տվյալ զինծառայողի զինվորական դասից»,- ասաց Վարուժան Ավետիքյանը և հավելեց որ սկզբում միանվագ գումար են փոխանցելու, հետո ամսեկան կտրվածքով։
Նրա խոսքով՝ եթե զինծառայողն ունի 3 և ավելի երեխա, ապա ամսեկան կտրվածքով լրացուցիչ 100 հազար դրամ է փոխանցվելու. «Մեր շահառուները կարող են լինել զոհված զինծառայողի ծնողները, կինը կամ ամուսինը, և երեխաները, բացառիկ դեպքում քույր ու եղբայրը»։
Տեսանյութը` այստեղ: