Հասարակություն
21:40 04/08/2021

Փողոցային առևտրի կետերից պետք չէ սննդամթերք գնել. ՍԱՏՄ մասնագետի հորդորը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության պետ Վահե Դանիելյանն՝ անդրադառնալով փողոցային առևտրի խնդիրներին ու դրանից բխող հետևանքներին հյատնել է, որ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը փողոցային առևտրի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու լիազորություն չունի:

«Մեր լիազորությունները սահմանափակվում են գրանցված իրավաբանական անձանց մոտ իրականացվող վերահսկողությամբ: Մեր տեսչական մարմինը փողոցային առևտրի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու լիազորություն չունի: Ամեն դեպքում տեսչական մարմինը համագործակցում է տեղական ինքնակառավարման մարմինների հետ: Մեր կողմից արձանագրված կամ մեր տեսադաշտում եղած խնդիրները, որոնք կապված են փողոցային առևտրի հետ, հայտնում ենք տեղական ինքնակառավարման մարմիններին, որոնք էլ կարող են կիրառել սահմանափակումներ և արգելել այդ գործունեությունը»,-ասաց Վահե Դանիելյանը:

Վահե Դանիելյանի գլխավոր հորդորն է, նման վայրերից սննդամթերք չգնել:

«Փողոցային առևտրի իսպառ վերացման միակ ճանապարհն այն է, որ մեզնից յուրաքանչյուրը գիտակցի, թե դա ինչ ռիսկեր է պարունակում, և այդ վաճառքի կետերից գնումներ չիրականացնի: Դա այն պահանջարկն է, որ ծնում է առաջարկ: Ես զարմանում եմ՝ ինչպես կարելի է փողոցային պայմաններում այս կիզիչ արևի տակ կենդանական ծագման մթերք գնել և տանել տանը օգտագործել»,- հավելեց մասնագետը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ