Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանն ընդունել է Մինսկի վիրաբուժության, տրանսպլանտալոգիայի և հեմատոլոգիայի գիտագործնական կենտրոնի տնօրեն Օլեգ Ռումմոյի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը մասնակցել են առողջապահության նախարարի տեղակալներ Հովհաննես Հարությունյանը և Լևոն Հակոբյանը, «Արաբկիր» բժշկական համալիր- երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի գիտական ղեկավար Արա Բաբլոյանը և տնօրեն Արման Բաբլոյանը, նախարարության պաշտոնատար այլ անձինք:
Քննարկել են բելառուսական կողմի առաջարկությամբ Հայաստանում օրգանների փոխպատվաստման զարգացման հեռանկարները: Բելառուսն աշխարհի առաջատար երկրներից է այդ ոլորտում, և կողմերը «Արաբկիր» բժշկական կենտրոնի բազայի հիման վրա աշխատանք են տանում Հայաստանում նման փոխպատվաստման կենտրոն ծավալելու ուղղությամբ:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցությունը սկսել բժշկական անձնակազմի վերապատրաստումից, այնուհետև ուրվագծել հետագա աշխատանքները: