Հուլիսի 24-25-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 2 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում և Լոռու մարզի Կաթնաջուր գյուղում:
Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։