Մայիսի 16-17-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 19 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևան և Արմավիրի մարզի Էջմիածին, Շիրակի մարզի Գյումրի, Կոտայքի մարզի Աբովյան, Լոռու մարզի Վանաձոր քաղաքներում:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բոլոր փակ դռները:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։