Հուլիսի 26-ին, ժամը 01:18-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ շունը մտել է Կոտայքի մարզի Գառնի գյուղի Մանուկյան 1-ին փողոցի տներից մեկը և անհանգստացնում է բնակիչներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարները բռնել են շանը և տեղափոխել անվտանգ տարածք:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։