Մայիսի 15-ին, ժամը 22:05-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի թիվ 7/2 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Հ.Ս.) ցուցչային վահանակի հատվածում տեղի է ունեցել էլեկտրական լարերի կարճ միացում՝ առանց հրդեհի բռնկման: Ջերմահարվել են մալուխներ (մոտ 1 գմ) և ցուցչային վահանակը (մոտ 0.5 քմ):
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։