Ապրիլի 19-ին, ժամը 14:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայի թիվ 23/25 հասցեում գտնվող ջրանցքում խոշոր եղջերավոր անասուն է ընկել:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները ջրանցքից դուրս են բերել խոշոր եղջերավոր անասունին։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
