Ապրիլի 28-ին, ժամը 21:15-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Նժդեհի փողոցի թիվ 2 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Գ.Ք.-ին (ծնված 1937 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Ապրիլի 28-ին, ժամը 19:46-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի թիվ 9 շենքի բնակարաններից մեկի բնակիչը վատառողջ է և չի կարողանում մոտենալ, բացել բնակարանի դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը. Լ.Փ.-ն ընկած է եղել հյուրասենյակի հատակին: Շտապօգնության աշխատակիցները վերջինիս ցուցաբերել են համապատասխան օգնություն:
Փրկարարները Լ.Փ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:
***
Ապրիլի 28-ին, ժամը 14:46-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Եղիշե Թադևոսյան փողոցի թիվ 3 շենքի բնակարաններից մեկի բնակիչն ընկել է և չի կարողանում մոտենալ, բացել դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը. սանհանգույցի հատակին անօգնական վիճակում հայտնաբերել են Ա.Ե.-ին, ում ցուցաբերել են համապատասխան օգնություն: Վերջինս տեղում ստացել է համապատասխան բուժօգնություն:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնոկան կայքից։