Մայիսի 23-ին, ժամը 10:29-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հակոբ Հակոբյան փողոցի թիվ 9/1 շենքի բնակարաններից մեկի (14-րդ հարկ) վատառողջ բնակչին իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Մ.Պ.-ին (ծնված 1941 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Մայիսի 23-ին, ժամը 08:30-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 2-րդ թաղամասի թիվ 22 շենքի բնակարաններից մեկի (5-րդ հարկ) վատառողջ բնակչին բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Ժ.Գ.-ին (ծնված 1961 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։