fbpx
Հասարակություն

Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն

Նոյեմբերի 30-ին, ժամը 11:47-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Սարգիս Սևանեցի փողոցի թիվ 9 շենքի բնակարաններից մեկի դուռը փակվել է, բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը, հյուրասենյակի մահճակալին անգիտակից վիճակում հայտնաբերել Դ. Ղ.-ին (ծնված 1938 թ․) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Դ. Ղ.-ն հոսպիտալացվել է Սևանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ