fbpx
Սպորտ

ՊՍԺ-ն երբեք չի հաղթի Չեմպիոնների լիգայում․ Կավանիի հայրը՝ որդուն

«ՊՍԺ»-ի ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանիի հայրը՝ Լուիս Կավանին, չի հավատում, որ ֆրանսիական ակումբը երբևէ կարող է հաղթանակ տանել Չեմպիոնների լիգայում։

«Չեմպիոնների լիգայում հաղթանակը երազանք է Էդինսոնի համար: Նա իր տան սեղանի վրա գրել է՝ «ՊՍԺ-ն Եվրոպայի 2019 թվականի չեմպիոնն է»: Ես ծիծաղեցի ու վերևում ավելացրի՝ «Հա-հա-հա»,-պատմել է հայրը:

Ավագ Կավանին կարծիք է հայտնել, որ որդին դեռևս չի հակացել, բայց մի օր կջնջի դա։

«Նա կարծում է, որ իմ տրամադրվածությունը բացասական է: Էդինսոնին ասացի, որ նա Ֆրանսիայում կնվաճի բոլոր տիտղոսները, բայց երբեք չի դառնա Չեմպիոնների լիգայի հաղթող ՊՍԺ-ի կազմում:

Ֆուտբոլում չի կարելի հաղթել՝ պարզապես շատ գումարներ ծախսելով»,-հավելել է Լուիս Կավանին։ Այս մասին հաղորդում է AS-ը:

32-ամյա Կավանին 2013 թվականից է հանդես գալիս ՊՍԺ-ում: Հարձակվողն ակումբի պատմության լավագույն ռմբարկուն է․ նա 288 խաղում դարձել է 195 գոլի հեղինակ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ