«Յուվենտուսի» նախկին հարձակվող Պաոլո դի Կանիոն խոսել է Մաուրո Իկարդիի ՊՍԺ տեղափոխության մասին:
«Ինձ համար զարմանալի է, թե ինչու էր Կառլո Անչելոտին ցանկանում ձեռք բերել Իկարդիին: Նա նույնիսկ ի վիճակի չէ ներողություն խնդրել խաղընկերներից իր կնոջ վիրավորական արտահայտությունների համար:
Բացի այդ, Անչելոտիին պետք է ունիվերսալ հարձակվող՝ Մերտենսի նման, իսկ Իկարդին գոլեր է խփում միայն դարպասային հրապարակից և ժամանակակից հարձակվողի որակների չի տիրապետում: ՊՍԺ-ն Իկարդիի նման անկարգապահ ֆուտբոլիստների տունն է: Նա ճիշտ ուղղությամբ է գնացել»: