fbpx
Սպորտ

ՊՍԺ-ն մտադիր է ուժեղացնել հարձակման գիծը․ կա 4 թեկնածու

ՊՍԺ-ն ցանակնում է ուժեղացնել հարձակման գիծը մինչև ամառային տրանսֆերային պատուհանի փակվելը: Այս մասին հայտնում է Le Parisien-ը։

Ինչպես տեղեկացնում է պարբերականը, այժմ ակումբը դիտարկում է չորս ֆուտբոլիստի տարբերակ․ հարձակվողներ Մաուրո Իկարդին («Ինտեր»), Պաուլո Դիբալան («Յուվենտուս»), Ուսման Դեմբելեն («Բարսելոնա») և հարձակողական ոճի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը («Տոտենհեմ»):

Հիշեցնենք, որ փարիզյան ակումբը մի քանի շաբաթով կորցրել է Կիլիան Մբապեին և Էդինսոն Կավանիին վնասվածքների պատճառով, իսկ Նեյմարը, ամենայն հավանականությամբ, առաջիկա օրերին կվերադառնա «Բարսելոնա»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ