ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթանակ տարավ՝ դուրս գալով Ֆրանսիայի գավաթի կիսաեզրափակիչ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ամենադիտվածներ

Ֆրանսիայի գավաթի քառորդ եզրափակչում միմյանց դեմ մրցեցին «Դիժոնը» և «ՊՍԺ»-ն:

Առաջին իսկ րոպեին փարիզյան ակումբն առաջ անցավ հաշվի մեջ․ սեփական դարպասը պատահմամբ գրավեց Լաուտոան:

Տանտերերի պատասխանը չուշացավ. 13-րդ րոպեին Չուիարը հավասարեցրեց հաշիվը: Առաջին խաղակեսի հիմնական ժամանակի նախավերջին րոպեին Մբապեն ևս մեկ անգամ իր թիմին առաջ մղեց՝ հաշիվը դարձնելով 2:1:

Երկրորդ խաղակեսում «ՊՍԺ»-ն ևս 4 գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը։ Այսպիսով փարիզյան գրանդը հաղթանակ տարավ  6-1 հաշվով ու դուրս եկավ գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ:

Ամենաթարմ