ՊՍԺ-ն կշարունակի համագործակցությունը Nike-ի հետ

Ամենադիտվածներ

ՊՍԺ-ն կշարունակի աշխատել հանդերձանքի ամերիկյան արտադրող Nike-ի հետ:

Կողմերը նոր համաձայնագիր են կնքել մինչև 2032 թվականը։ Դրա համաձայն՝ ՊՍԺ-ն տարեկան 50-55 մլն եվրո կստանա: Այս մասին գրում է L’Equipe-ը։

Nike-ի հետ նախորդ համաձայնագրի ժամկետը լրանալու էր 2022-ին: Ըստ նախկին պայմանագրի՝ հովանավորչական վճարումները կազմում էին տարեկան 25 միլիոն եվրո:

Ամենաթարմ