Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի բացառում, որ ՌԴ-ի և ԱՄՆ-ի ղեկավարներ Վլադիմիր Պուտինը և Ջո Բայդենը կարող են տեսա-կոնֆերանս-կապի ռեժիմով շփվել մինչև տարեվերջ, թեև այդ մասին հստակ պայմանավորվածություններ առայժմ չկան: Այդ մասին նա հայտնել Է լրագրողներին։
«Կարող Է տեղի ունենալ, կարող Է տեղի չունենալ: Անհրաժեշտության դեպքում դա համաձայնեցվում Է բավականաչափ արագ: Առայժմ հստակ պայմանավորվածություններ չկան»,- ասել Է Պեսկովը՝ մեկնաբանելով մինչև տարեվերջ երկու նախագահների նոր տեսագագաթնաժողովի հավանականությունը։