fbpx
Աշխարհ

Պուտինը և Բայդենը ևս մեկ անգամ կզրուցեն․ Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա ամերիկացի պաշտոնակից Ջո Բայդենը պայմանավորվել են ևս մեկ անգամ զրուցել իրենց ներկայացուցիչների արդյունավետ շփման դեպքում, բայց, ամենայն հավանականությամբ, կրկին՝ հեռավար: Այդ մասին հայտնել Է ռուսական պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Նրանք պայմանավորվել են, որ եթե ներկայացուցիչներին հաջողվի արդյունավետ կերպով շփվել, ապա այդ ժամանակ հարկավոր կլինի ևս մեկ անգամ արդյունավետորեն զրուցել: Սակայն, հավանաբար, դա կլինի հեռավար շփում»,-Պեսկովն ասել Է «Հինգերորդ ալիքի» հետ զրուցելիս:

Պուտինը և Բայդենը նախօրյակին բանակցություններ են անցկացրել տեսակապով: Բանակցությունների ժամանակ նրանք պայմանավորվել են իրենց թիմերին հանձնարարել՝ օպերատիվ կերպով շփումներ ձեռնարկել զգայուն հարցերի շուրջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ