fbpx
Կրթություն

Ակնկալվում է, որ 2022 թվականի սեպտեմբերից մեզ մոտ կդասավանդվի վրացերեն. ԿԳՄՍ նախարար

Վրաստանի կրթության և գիտության նախարարության հետ արդեն ստորագրվել է համաձայնագիր Վրաստանում Հայոց լեզվի և գրականության հայ ուսուցիչների վերապատրաստման համար:

Այս մասին այսօր Ազգային Ժողովում հարցուպատասխանի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանի հարցին՝ կա՞ն արդեն համապատասխան քննական թեստեր Վրաստանում հայոց լեզվի և գրականության ուսուցիչների վերապատրաստման համար:

«Հայաստանի ԿԳՄՍ նախարարության և Վրաստանի կրթության և գիտության նախարարության միջև ստորագրվել է հուշագիր: Մեր ենթակայության տակ գործող ԳԹԿ-ն ձեռնամուխ է եղել Ջավախքի հայրենակիցների համար 100 հարցաշարի մշակմանը: Այն պատրաստ կլինի երեք ամիսների ընթացքում և կտրամադրվի Վրաստանի մեր գործընկերներին, սակայն թե երբ դրանք կդրվեն կիրառության մեջ, որոշելու են նրանք»,- ասաց կրթական գերատեսչության ղեկավարը:

Նախարարը հավելեց նաև՝ վրացերենի ուսուցման գործընթացները համարում ենք առաջնահերթություն և վրացերեն լեզվի դասավանդման ծրագիր ու չափորոշիչներ ենք մշակում: Ակնկալվում է, որ 2022 թվականի սեպտեմբերից մեզ մոտ կդասավանդվի վրացերեն:

Արձագանքելով Դումանյանին՝ պատգամավոր Շիրակ Թորոսյանն էլ նշեց՝ շատ կարևոր է, որ Վրաստանում հայ մանկավարժների խնդիրը լուծվել է:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ