fbpx
Քաղաքականություն

Պուտինը և Էրդողանը քննարկել են իրավիճակը՝ հայ-ադրբեջանական սահմանին 

Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը ու Ռեջեփ Էրդողանը քննարկել են Անդրկովկասում տիրող իրավիճակը՝հայ-ադրբեջանական պետական ​​սահմանին  սրման շուրջ։

ՌԴ նախագահը ընդգծել է, որ շատ կարևոր է լարվածության աճը խթանող ցանկացած գործողության անթույլատրելիությունը:

Ըստ Կրեմլի մամուլի ծառայության՝ կողմերը պատրաստակամություն են հայտնել համակարգել ջանքերը տարածաշրջանի կայունացման նպատակով:

«Երկու որկների ղեկավարները նշել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական և դիվանագիտական ​​կարգավորումը՝ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա և ի շահ Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների, այլընտրանք չունի»,- ասված է  հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ