Արցախ

Արայիկ Հարությունյանը Պուտինին ցավակցել է Պերմում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի Facebook-ի էջից տեղեկացել ենք, որ Արայիկ Հարությունյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ցավակցություն է հայտնել Պերմի պետական ազգային հետազոտական համալսարանում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ.

«Մեծարգո Վլադիմիր Վլադիմիրի,

Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից հայտնում եմ խորին ցավակցությունը սեպտեմբերի 20-ին Պերմի պետական ազգային հետազոտական համալսարանում տեղի ունեցած ողբերգության առթիվ, որի հետևանքով կան անմեղ զոհեր և վիրավորներ:

Ցավալի է արձանագրել, որ խաղաղ պայմաններում անգամ շարունակվում է կոպտորեն և անդառնալիորեն խաթարվել մարդու ապրելու բնական իրավունքը:

Կրկին հայտնում եմ իմ ցավակցությունները Ձեզ, ՌԴ ժողովրդին և զոհերի հարազատներին»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ