fbpx
Աշխարհ

Վլադիմիր Պուտինը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հանդես կգա տեսաուղերձով

«Ռոսիա 1» հեռուստաալիքը հայտնում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի համար տեսաելույթ է ձայնագրել։

Նախագահի ելույթը ցուցադրվելու է սեպտեմբերի 22-ին ՝ Գլխավոր ասամբլեայի քննարկումների առաջին օրը: ՄԱԿ-ում բարձր մակարդակի հանդիպումների շաբաթը անցկացվելու են վիրտուալ ձևաչափով:

Պետությունների ղեկավարներն ու Գլխավոր ասամբլեայի նախարարներն առաջարկել են տեսաելույթերով հանդես գալ, որոնք  դահլիճում կցուցադրվեն քննարկումների ընթացքում:

Մեկ այլ ձևաչափ էլ է առաջարկվում․ ելույթները կարող են կարդալ մշտական ​​ներկայացուցիչները: ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Դյուժարիկը նշել է, որ կազմակերպությունն արդեն ստացել է 26 տեսաելույթներ։

Նշենք նաև, որ արգելված չէ ներկա գտնվել Գլխավոր ասամբլեայի աշխատանքներին և ելույթով հանդես գալ դահլիճում, այդ դեպքում  ստիպված կլինեին երկշաբաթյա կարանտին անցնել՝ Նյու Յորք ժամանելուն պես:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ