Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն անդրադարձել է այն հարցին, թե արդյոք քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հարցը Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ:
«ԼՂ հակամարտության թեման չի հիշատակվել: Երեկ կայացել է շատ մանրամասն, հանգամանալից զրույց երկկողմ հարաբերությունների և առևտրատնտեսական փոխգործակցության տարբեր ասպեկտների մասին»,- ասել է Պեսկովը: