Պուտինի ամենամյա ուղերձը Դաշնային խորհրդում

Ամենադիտվածներ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ուղերձով է հանդես եկել Ռուսաստանի Դաշնային խորհրդում:

Ի տարբերություն նախորդ տարվա՝ նախագահ Պուտինի ուղերձն այս տարի առավել ուղղված է եղել ներքին լսարանին: Փորձագետները սպասում են ազգային նշանակության թեմաների շուրջ կոնկրետացումների: Պուտինն իր խոսքում հանձնարարել է բարձրացնել երեխա ունեցող ընտանիքներին տրվող վճարները: Դրանից կարող է օգտվել ընտանիքների 70 տոկոսը: Հանձնարարվել է պայմաններ ստեղծել ծնելիությունը բարձրացնելու համար: Նրա խոսքով` ծնելիության նվազումն ունի օբյեկտիվ պատճառներ. դա գալիս է պատերազմի ժամանակահատվածից և այդ փաստի հետ հաշտվել պետք չէ:

Նա հայտարարել է, որ պետք է նվազեցնել հարկերը երեխաներ ունեցող ընտանիքների համար. մի խոսքով` շատ երեխաներ, քիչ հարկեր:

Պուտինը հայտարարել է նաև, որ մարդիկ պետք է փոփոխություններ զգան դեպի լավը, և իրենք պետք է դա գնահատեն: Նրա խոսքով՝ գործադիր իշխանության կողմից բոլոր ուղղություններով իրականացվող աշխատանքը պետք է լինի հարթ և բովանդակալից: Պուտինն ասել է, որ ժողովրդագրական խնդիրների լուծումը կախված է աղքատության հաղթահարումից: Ըստ այդմ՝ թվեր է նշել, թե 2000-ականներին աղքատ էր համարվում մոտ 40 մլն մարդ, իսկ այժմ այդ թիվը 19 մլն է: Ի դեպ, նկատելի է, որ Վլադիմիր Պուտինի խոսքերն ուղեկցվել են ծափահարություններով:

Պուտինը կոչ է արել նաև հիպոթեքային արձակուրդներ սահմանել քաղաքացիների համար, ովքեր ժամանակավորապես զրկվել են եկամտից:

Ամենաթարմ