ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով հունվարի 11-ին աշխատանքային այցով Մոսկվա կմեկնի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Այս մասին հայտարարություն է տարածել ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը։
«Բանակցությունների շրջանակներում ծրագրվում է քննարկել միջազգային օրակարգի կարևորագույն հարցերը, այդ թվում իրավիճակը Լիբիայում, Սիրիայում, ինչպես նաև լարվածության սրացումը մերձավոր Արևելքում՝ հունվարի 3-ին Բաղդադի օդանավակայանում տեղի ունեցած ամերիկյան ավիահարվածի հետևանքով»,-նշված է ՌԴ նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Բաղդադում սպանվել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանին: