Ապրիլի 22-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև ըռուս գործընկերոջ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա:
Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ Մոսկվայի «Վնուկովո-2» միջազգային օդանավակայանում Ալիևին դիմավորել են ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, ինչպես նաև պաշտոնատար այլ անձինք։