fbpx
Աշխարհ

Պուտինը Լուկաշենկոյին նախատոնական ճաշի է հրավիրել՝ առանձնազրույցի

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին հրավիրել է Մոսկվա՝ համատեղ ճաշկերույթի, առանց երկու երկրների պատվիրակությունների մասնակցության:

«Ես առաջարկում եմ հետևյալ կարգը՝ մենք կլսենք, թե ինչպես են մեր գործընկերներն աշխատել, հետո հնարավորություն կտանք պատվիրակություններին ևս շփվել, իսկ հետո ես ուզում եմ Ձեզ նաև առանձին հրավիրել աշխատանքային ճաշի, նախատոնական»,-ասել է Պուտինը, հայտնում է ՌԲԿ-ն:

Խոսելով այն մասին, թե ինչպես են վերջին շրջանում դասավորվում երկու երկրների հարաբերությունները՝ ՌԴ նախագահն ասել է, որ Մոսկվան ու Մինսկը «գոհ լինելու բոլոր հիմքերն ունեն», քանի որ ապրանքաշրջանառությունը երկրների միջև աճում է և հարաբերությունները «հաջող են զարգանում միանգամից մի քանի ուղղությամբ: Նա հավելել է, որ հարցեր ծագում են, հիմնականում էներգետիկայի ոլորտում: «Առաջարկում եմ, նույնիսկ եթե վերջնական որոշում չկայացնենք, միասին լսել կողմերին: Դե իսկ եթե պայմանավորվենք, ավելի լավ,-ասել է Պուտինը:

Լուկաշենկոն համակարծիք է եղել, որ Մոսկվան ու Մինսկը կարող են պայմանավորվել բոլոր խնդրահարույց հարցերի շուրջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ