ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է իր ամուսնության մասին հարցին. հայտնում է РИА Новости-ն:
Life News-ի լրագրողը հետաքրքրվել է` Պուտինը ե՞րբ է պատրաստվում ամուսնանալ և ո՞ւմ հետ: Ի պատասխան նա հարցրել է լրագրողին` ամուսնացա՞ծ է: Լրագրողը պատասխանել է` այո: «Ցանկանում է, որ ես իր օրն ընկնեմ»,- կատակել է Պուտինը` նշելով որ, որպես կարգին մարդ, անպայման մի օր կամուսնանա: