ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ շփվել է ոչ միայն նեղ կազմով, այլ նաև դեմ առ դեմ:
Երկու նախագահները քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող կարևոր հարցեր:
«Քիչ առաջ պարոն նախագահի (Ռեջեփ Թայիփ Էրդողանի) հետ նեղ կազմով, այնուհետև դեմ առ դեմ հանդիպման ժամանակ մենք խոսեցինք և քննարկեցինք ռուս-թուրքական հարաբերությունների զարգացման առաջնային հարցերը, պայմանավորվեցինք հետագայում ևս ամրապնդել երկկողմ համագործակցությունը առաջադեմ, բազմավեկտոր գործընկերության ոգով»,- նշել է Պուտինը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր Մոսկվայում կայացել է Ռուսաստանի և Թուրքիայի միջև բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 8-րդ նիստը: Երկու երկրների նախագահները քննարկել են ռուս-թուրքական հարաբերությունները, այդ թվում՝ էներգետիկ, ռազմական և հումանիտար ոլորտում համատեղ նախագծերի իրականացումը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային խնդիրներ: