«Բարսելոնայի» նախկին ավագ Կառլես Պույոլը կարող է վերադառնալ ու ղեկավար պաշտոն ստանձնել կատալոնական ակումբում։ Այս մասին հայտնել է իսպանական Sport-ը:
Պույոլի վերադարձով հետաքրքրված են ակումբի նախագահ Ժոան Լապորտան ու նորանշանակ գլխավոր մարզիչ, Պույոլի նախկին խաղընկեր Չավին:
Պույոլին նույնպես հետաքրքրում է ակումբ վերադառնալու տարբերակը, բայց իսպանացին ցանկանում է վարչական պաշտոն ստանձնել ու մասնակցել որոշումների կայացման գործընթացին:
Նշվում է, որ Պույոլը կարող է ստանձնել ակումբի տեխնիկական քարտուղարի պաշտոնը:
Միաժամանակ ընդգծվում է, որ Պույոլը չի պատրաստվում աշխատել Չավիի մարզչական շտաբում: