fbpx
Իրավական

Քաղաքացին ատրճանակ էր գտել և ներկայացրել ոստիկանություն

Ոստիկանության Կապանի բաժնի քրեական հետախույզների և Սյունիքի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ ապրիլի 30-ին, ժամը 10.20-ին, բաժին է ներկայացել մի քաղաքացի և հանձնել ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ: Նա հայտնել է, որ ատրճանակը գտել է նույն օրը Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի «Գենիկ» կոչվող տարածքում:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ