Մայիսի 30-ին, ժամը 15:32-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թաղապետարանի մոտակայքում գտնվող վերգետնյա անցման վրա քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը:
Պարզվել է, որ քաղաքացին (Ա.Գ., ծնված 1997 թ.) բարձրացել է վերգետնյա անցման վրա գտնվող գովազդային վահանակին և սպառնում է ցած նետվել:
Փրկարարները կանխել են Ա.Գ.-ի ինքնասպանեւթյան փորձը, այնուհետև Հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը քաղաքացուն տեղում ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։