fbpx
Կառավարություն

Քաղպաշտպանության պատրաստվածության գնահատում Անշարժ գույքի կադաստրի կոմիտեում

Ապրիլի 1-5-ն Անշարժ գույքի կադաստրի կոմիտեում և գերատեսչության ենթակառույցներում («Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն ստորաբաժանում», «Անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում», «Շենգավիթ», «Արաբկիր», «Կենտրոն» սպասարկման գրասենյակների, «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ) անցկացվեց քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատում:

ԱԻՆ մասնագիտական խումբը ստուգայցերն իրականացրել է պետական գերատեսչությունում քաղաքացիական պաշտպանության ոլորտում իրավիճակը ստուգելու և ի հայտ եկած խնդիրները շտկելու նպատակով:

Քաղպաշտպանության ոլորտում պետգերատեսչության և ենթակա կառույցների պատրաստվածությունը գնահատվել է 8 ուղղություններով`

1) ինժեներական պաշտպանություն.
2) ճառագայթային և քիմիական պաշտպանություն.
3) բժշկական պաշտպանություն.
4) տարհանման միջոցառումների կազմակերպում.
5) ՔՊ կազմավորումների պատրաստվածություն.
6) բնակչության քաղաքացիական պաշտպանության գծով ուսուցում.
7) կառավարման, կապի և ազդարարման համակարգերի վիճակը.
8) ՔՊ պատրաստվածության վերաբերյալ միջոցառումների կատարում:

Ստուգայցի ընթացքում դիտարկվել են թերություններ և առաջարկվել են անհրաժեշտ լուծումներ:

Միջոցառման ընթացքում Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ՔՊ ղեկավար կազմի պատրաստականության աստիճանը գնահատելու նպատակով ապրիլի 3-ին անցկացվել է նաև ՔՊ ղեկավար կազմի գործողությունները ՔՊ համակարգի պատրաստականության բերման միջոցառումների իրականացման ընթացքում թեմայով շտաբային ուսումնավարժություն:

Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ՔՊ պատրաստականությունը համարվել է բավարար, նախանշվել են ժամանակի ընթացքում անհրաժեշտ լուծման խնդիրները:

Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ