ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հայտնել է, որ դեկտեմբերի 29-ին ՀՀ պարեկային ծառայության հետ համագործակցությամբ համատեղ մշտադիտարկում է իրականացրել մայրաքաղաքի Երևանի Կ․Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի կայարաններում և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։
«Տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետները՝ ՔՏՀԱՏՄ ղեկավարի տեղակալ Արտյուշ Գրիգորյանի ղեկավարությամբ շրջել են մետրոպոլիտենի վագոնների ուղեսրահներով, հետևել մետրոյի կայարաններում COVID-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման վիճակին։
- Ավան և Նոր-Նորք վարչական շրջաններում իրականացված դիտարկման արդյունքում ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը 3 խախտում է հայտնաբերել
- ՔՏՀԱ տեսչական մարմինը մշտադիտարկել է Կենտրոնը և Նորք-Մարաշը
Տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետները հակահամաճարակային կանոնները պահպանելու անհրաժեշտության վերաբերյալ բացատրական, իրազեկող աշխատանք են կատարել ուղևորների շրջանում, իսկ պարեկները դիմակներ են բաժանել։
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում Տեսչական մարմինը մշտադիտարկել է 50 ավտոտրանսպորտային միջոց։ Վերահսկողության արդյունքում հայտնաբերվել է 6 խախտում, որոնք վերաբերել են դիմակ չկրելուն և ախտահանիչ հեղուկի բացակայությանը։ Դրանց հիքմով կազմվել են վարչական արձանագրություններ»,- ասվում է հաղորդագրության մեջ։