Հասարակություն
17:36 13/02/2021

Երկրաշարժից հետո մի քանի հասցեներում գրանցվել են քարաթափումներ․ Մարության

Երկրաշարժից հետո մի քանի հասցեներում գրանցվել են քարաթափումներ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Երեւանում այսօրվա երկրաշարժի հետեւանքով ավերածություններ չեն եղել։

Մի քանի հասցեներում գրանցվել են քարաթափումներ, Էրեբունիում մեկ ինքնաշեն տնակ է վնասվել։

Շտապօգնության ծառայությունը երկու զանգ է ստացել, կապված երկրաշարժի հետ։ Բարեբախտաբար, ահազանգող քաղաքացիների մոտ որեւէ լուրջ վնասվածք չկա։

Մետրոպոլիտենի աշխատանքը անխափան է՝ սովորական գրաֆիկով։

Օպերատիվ իրավիճակը պահում ենք հսկողության տակ, քաղաքի համապատասխան ծառայությունները շարունակում են աշխատանքը»,- գրել է նա։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ