Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Hulu հոսքային ծառայության հարթակում ցուցադրվող The Kardashians իրապատում շոուի ժամանակ պատմել է՝ արտաքնապես ինչպիսին պետք է լինի և որակներով պետք է օժտված լինի իր կողքի տղամարդը:
Ինչպես գրում է Daily Mail-ը, նա այս մասին պատմել է 42-ամյա հեռուստաաստղը Միլանում ընկերուհիների հետ զրույցի ընթացքում: Քարդաշյանի խոսքով՝ իր կողքի տղամարդը պետք է նախևառաջ պաշտպանի իրեն, երկրորդ՝ պայքարի հանուն իրեն, հետևի անձնական հիգիենային, լինի հանգիստ, ծնողների հետ կապված խնդիրներ չունենա, լինի նաև համբերատար, աջակցող, իսկապես երջանիկ սիրելիի համար, հաջողակ և ունենա լավ ատամնաշար:
Ընդ որում, Քարդաշյանն ասել է, որ ատամները շատ կարևոր են իր համար:
Հեռուստաաստղը նաև հավելել է, որ սիրելին պետք է սպոնտան բաներ անի, լինի ուրախ, սիրվի ընկերների և ընտանիքի կողմից, օրինակ ծառայի իր երեխաների, հատկապես որդիների համար:
Քարդաշյանը կարևորել է նաև սիրելիի՝ իրենից բարձրահասակ լինելը, մարզվել սիրելը, մոտիվացված, անկախ լինելը, կպչուն չլինելն և լավ ճաշակ ունենալը:
Լսելով այս ամենը՝ Քարդաշյանի ընկերուհիներից մեկը հարցնում է. «Եվ որտե՞ղ կկարողանաս այդպիսի տղամարդ գտնել»: