Քիմ Քարդաշյանը դեռևս Երեւանում է։ Աշխարհահռչակ աստղի բազմաթիվ երկրպագուներ գրեթե շուրջօրյա հերթապահում են հյուրանոցի դռների մոտ, որում նա կանգ է առել։ Շատերը ցանկանում են Քիմին որեւէ հուշանվեր, փոքրիկ նվեր մատուցել։
Քիմ Քարդաշյանը Instagram-ի Stories բաժնում շնորհակալություն է հայտնել նվերների համար, որոնք իրեն այս օրերին նվիրել են երկրպագուներն ու հայ դիզայներները։
«Ցանկանում եմ ի սրտե շնորհակալություն հայտնել բոլորին։ Այստղ ե՛ւ հետաքրքրիր դիզայներական աշխատանքներ կան, ե՛ւ անուշահոտ օճառ, ե՛ւ զարդեր։ Շատ շնորհակալ եմ բոլորին»,- ասել է Քիմը։
Հիշեցնենք՝ Քիմ Քարդաշյանն ու նրա քույրը՝ Քորթնին եւ նրանց երեխաները Երեւանում հոկտեմբերի 6-ից։ Քիմ Քարդաշյանը մասնակցում է WCIT-2019 համաժողովին։