Հունիսի 20-ին, ժամը 15։07-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճն քաղաքի կամրջից քաղաքացի է նետվել: Այս մասին հայտնել է ԱԻՆ-ը։
«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ հրշեջ-փրկարարները գետի ափամերձ հատվածից դուրս են բերել Պ․ Բ․-ի (ծնված 1996 թ․) դին։