Ադրբեջանցի զինծառայողներտ Տող գյուղում քաղաքացական անձի են գլխատել. Արցախի ՄԻՊ

Հրապարակող՝

,

Արցախի ՄԻՊ-ի ճեպազրույցը (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)

Ամենադիտվածներ

Այսօր՝ նոյեմբերի 4-ին, լրագրողների հետ ճեպազրույցում Արցախ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը հայտնեց, որ լուրջ կասկածներ կան, որ ադրբեջանցի զինծառայողները, բոլոր այն բնակավայրերում, որտեղ մուտք են գործել և գտել են որևէ քաղաքացիական անձի, կատարել են բազմաթիվ հանցագործություններ նրանց հանդեպ։

«Միջազգային NBC լրատվականի լրագրողին Տող գյուղի քաղաքացիներից մեկը, որ մազապուրծ փախել է, վկայել է, որ ինքը տեղյակ է այն դեպքից, որ իր հարևաններից մեկին ադրբեջանական զինծառայողները գլխատել են, ինչպես նաև սպանել են մեկ այլ տարեց անձի՝ 82 տարեկան Միշա Ստեփանյանին։ Գլխատել են Մայոր անունով քաղաքացիական անձի։ Այս դեպքերը դեռ վիճակագրության մեջ չենք ներկայացնում, քանի որ որոշ հանգամանքներ չենք պարզել մեզ համար»,- նշեց նա։

Ամենաթարմ