fbpx
Խորհրդարան

Քաղաքացին իր աշխատավարձը թողնում է բեթ գրասենյակում ու նոր բարձրանում է տուն. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում այսօր քննարկվում է ԱԺ մի քանի պատգամավորների առաջարկած նախագիծը, համաձայն որի սահմանափակվելու է բուքմեյքերական ընկերությունների ու ավտոմատացված խաղայինն սարքավորումների օգտագործումն ու խաղերի գովազդը։

Նախագիծի ներկայացնող Իմ քայլ դաշինքի պատգամավոր Ալեն Սիմոնյանը նշեց, որ համացանցային խաղադրույք անելու համար մարդը պետք է հավելյալ հմտություններ ունենա, իսկ բեթշոփի դեպքում նրա փոխարեն դա անում էր մասնագետը, և խաղադրույքն ավելի էր հեշտանում։ Ըստ պատգամավորի՝ բեթշոփերի սահմանափակման արդյունքում, եթե նույնիսկ խաղադրույքները տեղափոխվեն համացանց, ապա մի կողմից հնարավոր չի լինի «նիսյա» խաղալ, մյուս կողմից կնվազի գայթակղությունը, երբ շենքի կողքը կա բեթշոփ, ու մարդիկ անցնելիս մտնում են այնտեղ։

«Խոսքը վերաբերում է ամեն քայլափոխի գոյություն ունեցող բեթ գրասենյակներին։ Տարբեր մարդիկ, նույնիսկ վարչապետն է այդ օրինակը բերել, որ քաղաքացին աշխատավարձը ստանալուց հետո գալիս է, որ բարձրանա տուն, իսկ իր շենքի բակում կա այդ գրասենյակը, և ինքն իր աշխատավարձը թողնում է այդ գրասենյակում ու նոր բարձրանում է տուն», – բացատրեց Սիմոնյանը։

Իսկ ինչ վերաբերում է համացանցային խաղադրույքների, պատգամավորը որպես օրինակ բերեց, որ պայմանական Գևորիկը պայմանական Էդուլիկի հետ չի կարող պայմանավորվել ու «նիսյա» խաղալ կամ անչափահասների ներգրավել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ