fbpx
Առողջապահություն

Armed eHealth-ում քաղաքացին արդեն կարող է տեսնել նախկինում կատարած այցերը և ստուգել դրանց իսկությունը

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնել է, որ «Armed eHealth» բջջային հավելվածում ավելացվել է «Իմ այցերը» բաժինը, որտեղ մուտք գործելով, քաղաքացին կարող է տեսնել, թե պետպատվերի կամ սոցիալական փաթեթի շրջանակում ո՞ր բուժհաստատությունում, ե՞րբ և կոնկրետ ո՞ր բժշկի մոտ ինչպիսի՞ ծառայություն է ստացել, ինչպես նաև՝ պետության կամ ապահովագրական ընկերությունների կողմից դրա համար որքան է վճարվել:

«Հնարավոր կլինի տեսնել նաև պետպատվերից և սոցիալական փաթեթից դուրս՝ քաղաքացու կողմից վճարված այցերը։

Տեղեկությունը հասանելի է լինելու բացառապես այցը կատարած և բուժծառայությունը ստացած անձին: Հավելված մուտք գործելիս անձն անցնելու է լրացուցիչ նույնականացում՝ արդեն դեմքի ճանաչողության միջոցով, որից հետո կթույլատրվի նրան մուտք գործել «Իմ այցերը» բաժին:

Այս գործընթացի նպատակներից մեկը բազաների ճշգրտումն է: Կարևոր է, որ անձն իր անվան տակ ունենա միայն ճշգրիտ տեղեկություն, քանի որ սխալ այցերի մասին տեղեկությունը կարող է հետագա առողջական խնդիրների դեպքում անձին բուժող բժշկի համար ապակողմնորոշիչ նշանակություն ունենալ:

Քաղաքացին հնարավորություն կունենա տեղեկանալ, թե ինչ այցեր է կատարել և ստուգել դրանց իսկությունը: Իրականությանը չհամապատասխանող դեպքեր հայտնաբերելու պարագայում օգտվողը կարող է խնդրի մասին հայտնել ՀՀ առողջապահության նախարարություն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ