fbpx
Քաղաքականություն

Լուսավոր Հայաստանը քաղաքական աստառ է փորձում կարել քրեական գործերին. Նարեկ Այվազյան

Azat TV մեդիանախաձեռնության համահիմնադիր Նաեկ Այվազյանը գրառում է կատարել Facebook-ում: Նա անդրադարձել է ԼՀԿ-ի գործունեությանը և կատարած հայտարարությանը:

Լուսավոր Հայաստանը քաղաքական աստառ է փորձում կարել քրեական գործերին, և սա դեռ սկիզբն է, որպեսզի լիարժեք դիմակազերծվի այդ արհեստածին միավորումը։ Հուսամ՝ գործող իշխանությունները հաշվի են առնում, և չեն թողնի, որ հերթը հասնի Միքայել Մինասյանին ու Սերժ Սարգսյանին կամ նախկին ռեժիմի քրգործերի դեմ պաշտպանություն կազմակերպելուն։

Հայաստանը երրորդ ճանապարհով չպետք է գնա։ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը ընտրել է իրեն բոլոր կապանքներից թոթափելու ուղին, միայն թե գործողները կադրային ու համագործակցային առումով շատ սխալներ են թույլ տվել, որի պատճառով էլ ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն հայտնվել են ԱԺ-ում։ Ամենաառաջին պատճառը, որ կուզեմ ԱԺ-ն ցրվի՝ սա է։ Նույնիսկ, ՀՀԿ-ն լիներ ԱԺ-ում, այսքան անհեթեթ չէի համարի իրավիճակը։

Կարծում եմ՝ իշխանությունները ցույց կտան, որ ոչ թե քաղաքական պատվեր են իջացրել իրավապահների վրա, այլ իրավապահներին ազատել են նախկին համակարգի թելադրանքներից և քրեաքաղաքական հարձակումներից պաշտպանում են իրավապահներին իրենց դիրքորոշումներով և մոտեցումներով։ Ի վերջո, պետք է ջախջախել նախկինի բոլոր մուտացիաները և մանիպուլիացիաները։

Եվ մեկ էլ մի բան ասեմ՝ իմ պես դիտորդ դարձած ընկերներին հորդում եմ, որ այս ամենին նայեն իրենց պայքարի մաս, չնայած, որ գործող իշխանությունների սխալական քայլերի հետևանքով ու թեթև ձեռքով է այսպիսի տեղաբաշխումներն իրականություն դարձել։ Հարգելի սիրելի բոլոր, Հայաստանում վատ կամ սխալ վարվող քաղաքականության համար ոչ թե արհեստածին ու քրեական խմբավորումները պետք է պատասխան պահանջեն, այլ այս երկրի համար օր ու գիշեր պայքարած մարդիկ։ Լիահույս եմ, որ այս վերջին մտքերին էլ գործողները խանդով, նախանձով կամ ցցած քթով չեն վերաբերվի։ Դուք միակը չեք, դուք միակը չեք, դուք միակը չեք, դուք միակը չեք, դուք միակը չեք, դուք միակը չեք, դուք միակը չեք, դուք միակը չեք, դուք միակը չեք,դուք միակը չեք, դուք միակը չեք, դուք միակը չեք, դուք միակը չեք,դուք միակը չեք, դուք միակը չեք, դուք միակը չեք, դուք միակը չեք,դուք միակը չեք, դուք միակը չեք, դուք միակը չեք, դուք միակը չեք,դուք միակը չեք, դուք միակը չեք, դուք միակը չեք, դուք միակը չեք։

https://www.facebook.com/NarekMasisAyvazyan/posts/4182834091728453

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ