Երևան

Քաղաքապետարանը միայն մի դեպքում կարող է խզել Սանիթեքի հետ պայմանագիրը. Կարապետյան

Օգոստոսի 9-ին Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը լրագրողների հետ խոսելով աղբահանության խնդրի մասին նշեց. «Սանիթեքի» կողմից որևէ նոր առաջարկ չի եղել, որը արժանի կլինի լրացուցիչ քննարկման կամ դիրքորոշման թարմացման»

Կարապետյանը նշեց, որ համագործակցության դուռը միշտ բաց է եղել «Սանիթեքի» համար, քաղաքապետարանը այդ դուռը երբեք չի էլ փակել: Նա հիշեցրեց, որ 2-3 շաբաթ առաջ հանդիպում է եղել «Սանիթեքի» և քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանի խորհրդականների մասնակցությամբ և նոր բան չի հնչել:

«Սանիթեքի» կողմից ներդրումներ անելու համար միայն մեկ պայման է դրել, որ ոչ մի դեպքում չպետք է խզվի պայմանագիրը: Քաղաքապետարանը ոչ մի դեպքում չի էլ կարող խզել պայմանագիրը, բացառությամբ այն դեպքի, երբ «Սանիթեքը» չի կատարում իր պարտականությունները: Այդ դրույթը ամրագրված է կնքված պայմանագրերում և ուժի մեջ է մինչ օրս»,- հավելեց մամուլի խոսնակը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ