Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 20-ին ժամը 10:00-15:00-ն կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Աղայան փողոցի թիվ 94, 96/1, 98 բազմաբնակարան շենքերի, Ուսանողական, Շինարարների փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
Հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից՝ գազասպառողներին հորդորելով պահպանել անվտանգության կանոնները: