Կոտայքի մարզի Քաղսի համայնքի թեկնածու է դարձել անկուսակցական Ռաֆայել Գրիգորյանը՝ երեկ անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում բարդ պայքարում հաղթելով 3 մյուս թեկնածուներին։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ․
Ռաֆայել Գրիգորյան – 470 քվե,
Սեդրակ Դավթյան – 307 թվե,
Գևորգ Խուրշուդյան – 295 քվե,
Ռուդիկ Կարապետյան – 243 քվե։
Համայնքի ընտրողների ցուցակում ընդգրկված է եղել 1913 անուն։ Քվեարկությանը մասնակցել է 1338 ընտրող, որոնցից 23-ի քվեաթերթիկը ճանաչվել է անվավեր։