Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստ Թոմաս Մյուլերը կարծում է, որ իր թիմակից Հարի Քեյնն այս պահին աշխարհի լավագույն հարձակվողն է։
«Նրա մրցակիցնե՞րը: Հոլանդը, իհարկե, նույնպես հիանալի է, բայց նրանք տարբեր խաղացողներ են: Իմ կարծիքով՝ Քեյնն այս պահին լավագույնն է։ Նա հասկանում է խաղը: Չգիտեմ, արդյոք ինչ-որ մեկն ավելի լավ նորամուտի մրցաշրջան ունեցե՞լ է, քան Հարրին: Եվ սրանով ես նկատի ունեմ ոչ միայն վիճակագրությունը, այլև խաղացողի ազդեցությունը թիմի վրա։ Քեյնը ֆուտբոլիստ է, որը միշտ այնտեղ է։ Միշտ բարձր մակարդակի վրա: Նա գոլեր է խփում գրեթե յուրաքանչյուր խաղում, բայց եթե նույնիսկ գոլ չի խփում, նա օգնում է թիմին»,- Մյուլերի խոսքն է մեջբերել Bild-ը։
Հիշեցնենք, որ Քեյնը «Բավարիա» է տեղափոխվել անցած ամռանը՝ «Տոտենհեմից»։