L’Équipe թերթը Նիցայի հետ հանդիպումից հետո (2:0) գնահատել է ՊՍԺ-ի ֆուտբոլիստներին:
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն ամենավատ վարկանիշն է ստացել փարիզյան թիմի կազմում։ Նրա խաղը 10 հնարավորից գնահատվել է 3 միավոր։
Կիսապաշտպան Կառլոս Սոլերը ստացել է 4 միավոր, պաշտպան Աշրաֆ Հակիմին՝ 5։ Նույն հաշիվը վաստակել է 10-րդ րոպեին Ռենատա Սանչեսին փոխարինած Ֆաբիան Ռուիսը։
6-ական միավոր են ստացել կիսապաշտպան Վիտինյան ու պաշտպաններ Սերխիո Ռամոսն ու Մարկինյոսը։ Դանիլո Պերեյրան ու Լիոնել Մեսսին ունեն 7-ական միավոր, Նունո Մենդեշը՝ 8։
ՊՍԺ-ի կազմում լավագույն գնահատականը ստացել է դարպասապահ Ջանլուիջի Դոննարուման։ Նրան տրվել է 9-ը 10-ից։

